ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-յան միկրոբլոգում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։
«ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին ստանձնած պարտավորվածությունը և դադարել թիրախավորել քաղաքացիական տարածքները, ինչպիսին են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք խաղաղ լուծմանը», – գրել է Պոմպեոն։