
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, ալկոհոլային թունավորումով բուժօգնության էր ընդունվել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և բուժքույրերի հանդերձասենյակից գողացել պայուսակ, որի մեջ եղել է դրամապանակ, կոշիկներ և վերնազգեստ: Գողոնն առգրավված է:Կատարվում է հետաքննություն: