Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից:

«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

Լուսանկարիչ` Արեգ Բալայան»,- հայտնում են տեղեկատվական կենտրոնից:




Լրահոս