
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել քաղաքաշինական նորմերում, որոնցով կխրախուսվի բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում ավոտկայանատեղիների կառուցումը, որոնք հարմարեցված կլինեն ապաստարաններ ծառայելուն:
Բացի այդ, նորմատիվային ակտերով կկարգավորվի դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման և/կամ հարմարեցման աշխատանքների կազմակերպումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: