Դեռեւս հունիսին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Վերջինս շատ կոշտ քննադատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը` հայտարարել էր. «Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից եւ զուգահեռաբար պատրաստվենք հավանաբար աշնանը սկսվող պատերազմին…Եթե ես լինեի Ալիևի տեղը՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա, կորոնավիրուսից տառապող երկիր, հնարավոր է, որ հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլև Հայաստանի սահմաններին անհանգստություն լինի»:
ArmLur.am-ը փորձել է Հրանտ Բագրատյանից պարզել, թե որտեղից էր նրան նման տեղեկություն, որ աշնանը պատերազմ է սպասվում ու արդյոք իր հայտարարությունը նպաստել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն Արցախի վրա: Բագրատյանը լսեց մեր հարցերը սակայն որեւէ ձեւով չցանկացավ պատասխանել դրանց. «Ցտեսություն»,-ասաց ՀՀ նախկին վարչապետն ու անջատեց հեռախոսը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան