
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում հեռախոսային խոսակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում կոչ է արել պահպանել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերվել Մոսկվայում, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Բանակցությունների ընթացքում ՌԴ գեներալ Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի և հայ գործընկերներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները՝ համաձայնագրի համաձայն, որին հնարավոր էր եղել հասնել հոկտեմբերի 10-ին», – ասվում է հայտարարության մեջ: