Հայաստանում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154, վերջին մեկ օրում` 2877 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 46713 անձ` վերջին մեկ օրում 395 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 3011 է: