Թուրքիան ռազմավարական դաշնակից չէ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք երբեք չենք որակել Թուրքիան որպես ռազմավարական դաշնակից: Մենք գործընկերներ ենք, տեղ-տեղ ռազմավարական, իր հարցազրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ արցախյան հարցում համաձայն չեն Թուրքիայի բարձրաձայնած դիրքորոշմանը, որը Ալիեւն էլ մի քանի անգամ ասել է, թե հնարավոր է ռազմական լուծում:

Լավրովը ասել է. «Մենք չենք կարող համաձայնել, որ կա ռազմական լուծում: Նրա խոսքով, իրենք շփումների մեջ ենք թուրք գործընկերների հետ, եւ առաջ են մղում տեսակետը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլ կայուն լուծման միակ հնարավորություն է: Որովհետեւ մնացյալ ամեն ինչ կոնֆլիկտը կարող է մի փոքր մարված պահել, բայց հետո կարող է լինել ընդամենը հետաձգված պատերազմի էֆեկտ, կարծում է Լավրովը:

Անդրադառնալով հարցին, կապված Էրդողանի աճող կայսերական նկրտումների հետ, եւ այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունում շտկումների հնարավորությանը, Լավրովն ասել է, որ շտկումները միշտ կարող են տեղ ունենալ, բայց քաղաքականությունը թուրքական կամ որեւէ այլ ուղղությամբ պետք է ելնի իրողություններից, եւ քաղաքականությունը պետք է խուսափի այն սկզբունքից, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Բոլոր տեղերում, որտեղ Թուրքիան իր աշխուժությունն է դրսեւորում, այնտեղ ավելի աշխույժ են երկրներ, որոնք տասնյակ մղոններ հեռու են տվյալ ռեգիոնից: Բայց ԱՄՆ բոլոր այդ կետերում կատարում է ավելի աշխույժ դեր, հայտարարել է Լավրովը, փաստորեն ԱՄՆ քաղաքականությամբ փորձելով պայմանավորել կամ արդարացնել Էրդողանի նկրտումները:




Լրահոս