
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ: Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը ողջունելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիագումար նիստին: Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: