ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մեզ հայտնի դարձավ, որ նախագծով ներկայացվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները:
Բացի այդ, նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Իսկ ահա Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել եւ ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը՝ հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:
Ս.Հ.