Մի կողմից՝ համազգային համախմբում է, մյուս կողմից՝ ծաղկի և կամուֆլյաժի թանկացումներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Հայ ազգը, իսկապես, ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսեւորել։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք համազգային համախմբման փայլուն դրսեւորումներ, թե ինչպես են տարեցներն անգամ իրենց կենսաթոշակից զինվորին բաժին հանում, տեսնում ենք բազում տնտեսվարողների, որոնք պատերազմի մեկնարկից օրեր անց ինքնակամ էմբարգո են դրել թուրքական ապրանքների վրա, մի շարք խանութներում այս օրերին նկատելի դատարկություն է՝ «մաքրել» են թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ լսում ենք ահազանգեր, որ ծաղկավաճառները չհիմնավորված բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետեւանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով։

Պատահական չէ, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ թանկացումներից։ Իսկ մի քանի օր առաջ էլ կամուֆլյաժների գների անհարկի բարձրացման մասին էին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր բարձրաձայնում։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս