![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/121543875_3935361953160512_8757839386271260014_n.jpg)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որով կոչումներ են շնորհվել: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտնում է, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:
Բացի այդ միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Վարչապետը հայտնում է, որ գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Մանրամասները՝ տեսանյութում