Մոլդովայի ՊՆ ղեկավարը ինքն էլ չգիտի հերքի ,թե` հաստատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալիե Մարինուցան հաստատել է Հայաստանին զենք վաճառելու փաստը:Սակայն պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ պարզվել է, որ դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը,-հաղորդում է Lenta.ru  -ն:Մարինուցան ասել է, որ ոչ մի միջազգային դիտորդ չի մասնակցել զենքի փոխանցմանը, ինչը սահմանված է միջազգային օրենքներով: Պաշտպանության նախարաը հրաժարվել է ասել, թե ով է եղել գնորդը` նշելով, որ դա եղել է փակ տիպի տենդեր: Հիշեցնենք, որ Հայաստանին զենք վաճառելու հետ կապված սկանդալը շարունակվում է  պտտվել Մոլդովայի քաղաքական շրջանակներում: Բացի այդ, Ադրբեջանը փորձում է օգտվել այս առիթից եւ հարցը բարձրացնել տարբեր ատյաններում` Հայաստանը ներկայացնելով որպես պատերազմի նախապատրաստվող երկիր:




Լրահոս