Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Բելառուսը՝ հղում անելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:
«Ակտիվ քննարկումներ են ընթանում այդ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման շուրջ», – ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Ինչպես հայտնում է Զասը, նա մանրամասն խոսակցություն է ունեցել երկրի ղեկավարի հետ, որի ժամանակ քննարկվել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ղրղզստանում ու Բելառուսում տիրող իրավիճակի մասին:
Միևնույն ժամանակ Զասը հայտնել է, որ կոնֆլիկտի սրացումից հետո հայկական կողմից որևէ պաշտոնական դիմում չի եղել: