
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Գլխավոր հարցն այստեղ է. պատրաստ են արդյոք հակամարտող կողմերը, իսկ ավելի կոնկրետ Հայաստանն ու Ադրբեջանը դրան: Ցանկացած խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության պարագայում», – ասել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվում է նաև ՀԱՊԿ-ում: