
Հոկտեմբերի 13-ին ժ.10.58-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ գտնվում է Վճռաբեկ դատարանում ու պատրաստվում է ինքնահրկիզվել:
Ժ.11.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմացից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 63-ամյա Ռազմիկ Դավթյանը, որը Վճռաբեկ դատարանի դիմաց փորձել է ինքնասպանություն գործել հրկիզման եղանակով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Դավթյանը տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: