Սգո արարողությունների հետ կապված ծաղիկների, այդ թվում՝ մեխակի գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է՝ ինչ այս խնդրի մասին բարձրաձայնվում է: Ծաղիկների թանկացմանն արձագանքել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: ArmLur.am-ը շրջայց արեց եւ հետաքրքրվեց, թե ինչու է թանկացել ծաղիկը եւ ինչն է թանկացման պատճառը: Ծաղկավաճառները ArmLur.am-ի հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ իրենք մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով:
Իր հերթին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել շուկայում եւ արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ մեր հանրապետությունում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Ապա՝ եզրահանգել, որ շուկան մրցակցային է, չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետեւաբար հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: Իսկ վերջում չի մոռացել հորդորել ծաղկի բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին՝ այս դժվարին օրերին միասնականություն դրսեւորել եւ զերծ մնալ գների բարձրացումներից: Հուսանք՝ տնտեսվարողները ականջալուր կլինեն, եւ իրոք այս պայմաններում կգործեն բարեխիղճ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան