ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանության սպառնալիքներ պատգամավորի հասցեին. ոստիկանությունն ընթացք է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարորդման հիման վրա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին իրավապահներին է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ ֆեյսբուքյան օգտատեր Գև Գևորգյանը գրառումներ է կատարել իր մասին, որտեղ սպանության մասին սպառնալիքներ են եղել: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ հոկտեմբերի 14-ին, պատգամավորը իրավապահներին եւս մեկ օգտատիրոջ մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` նշելով, որ Մանե Էլբակյան ֆեյսբուքյան օգտատերն իր հասցեին սպանության սպառնալիքներ պարունակող գրառումներ է կատարել: Մեզ հայտնի դարձավ, որ այս երկու հաղորդումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ մեր ձեռքում է հայտնվել նաեւ Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական դաշինքի մտահոգություն հայտնող փաստաթուղթը Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետևողական հարձակումների կապակցությամբ, որ Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» -ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 25-ին կալանավորվել է: Մենք նաև չափազանց մտահոգված ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ տիկին Նաիրա Զոհրաբյանի ֆիզիկական անվտանգությամբ: Տիկին Զոհրաբյանի վերաբերյալ մենք ցանկանում ենք Հայաստանի իշխանություններին հիշեցնել «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրըե (Փարիզ, 02/09/1949)։

Գլուխ 5՝ Հ ո դ վ ա ծ 13․ Ոչ մի վարչական կամ այլ բնույթի սահմանափակում չի կարող կիրառվել Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչների և նրանց փոխարինողների ազատ տեղաշարժի նկատմամբ Վեհաժողով մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս: Իրենց կառավարության կողմից տրվում են նույն հնարավորությունները, ինչպիսիք տրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահման ժամանակավոր պաշտոնական այցի ժամանակ։

Հ ո դ վ ա ծ 14․ Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները և նրանց փոխարինողները չեն կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ հետապնդվել իրենց գործառույթները իրականացնելու ընթացքում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար: Այս անձեռնմխելիությունները հատուկ ստեղծվել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումից խուսափելու համար, և մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամբողջությամբ հարգել ԵԽ արտոնությունների և անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ մասնավորապես 6-րդ հոդվածը, որը սահմանում է արդար դատաքննության իրավունքը:

Մենք նաև հիշեցնում ենք Հայաստանի իշխանություններին, որ պետության պարտքն է պաշտպանել իր քաղաքացիներին և ապահովել տիկին Զոհրաբյանի ֆիզիկական և էմոցիոնալ անվտանգությունը: Մենք հորդորում ենք ՀՀ իշխանություններին հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը սահմանում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և պահպանել մարդու իրավունքների բարձրագույն չափանիշները, նաև երբ խոսքը վերաբերում է ընդդիմության անդամներին»: Փաստաթղթում առկա մտահոգության եւ պատգամավորին հասցեգրված սպանության սպառնալիքների մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս