
“Քաղաքական ասպարեզում այսօր առանձնակի փոփոխություններ չկան,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը,- հավելելով,- երկխոսությունը, փաստորեն, չի շարունակվում, որովհետև ՀԱԿ-ը շարունակում է այն կապել իր ակտիվիստին կալանավորումից ազատ արձակելու հետ: Իսկ գիտենք, որ չի կարելի իրավական հարցը կապել քաղաքականի հետ: Այսօր, կարծում եմ, չի շարունակվի երկխոսությունը: Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պետք է շատ ժողովուրդ հավաքեն հանրհավաքների համար: Եթե երկխոսությունը շարունակվեր` նման հայտարարություն չէր արվի”: