Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
Վկայակոչելով «Fox11» հեռուստակայանը, հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, լուսավորել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը՝ որպես համերաշխություն ու սատարում ամերիկահայ համայնքին:
Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ» ու ցույց է անցկացվել Թուրքիայի հյուպատոսության առջև՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար: Լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ: Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու պաստառներ՝ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար» խորագրերով:
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայոց եռագույնով
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայոց եռագույնով
Gepostet von Armenpress am Donnerstag, 15. Oktober 2020