Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին հայտարարություններից հետո ադրբեջանական կողմն անցել էր այլ հայտարարությունների եւ հիմա էլ մեղադրում հայկական ստորաբաժանումներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մեջ:
Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն», – ընդգծել է Շուշան Ստեփանյանը:
Իսկ ինչ տեղեկություններ են առկա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին: 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Դրանից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 249 կմ-ը՝ Վրաստանի ու 1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից:
Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով: Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: