Կասպից ծովի ավազանու ՌԴ Կասպիական նավատորմիղի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել: Դրանց շրջանակներում կիրականացվեն օդային և ծովային թիրախների խոցումներ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններին մասնակցում են 6 նավ, 7 ինքնաթիռ և 400 զինծառայող:
Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ հրետանային և հրթիռային կրակի վարժանքների ընթացքում թիրախավորելու են օդային և ծովային օբյեկտներ:
Հայտնվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են պայմանական ապօրինի զինված խմբավորումների ոչնչացման վարժանքներ: