
Ամերիկացի յոթ ուսանող է ձերբակալվել քննություններին խարդախություններ անելու մեղադրանքով,- հաղորդում է Lenta. ru -ն: Հետաքննության համաձայն, 19-ամյա Սեմուել Էշահոֆը օգնել է 6 դպրոցականների ընդունվել Նյու-Յորքի հեղինակավոր “Great Neck North High School” ուսումնական հաստատություն, նրանց փոխարեն հանձնելով համապատասխան քննությունները:Ամեն մի քննության համար վերջինս ստացել է 1500-ից մինչեւ 2500 դոլար: Նրան ձերբակալել են եւ առաջադրել են մեղադրանք փաստաթղթերի կեղծման, խարդախության եւ այլ հոդվածներով: Ուսանողի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում: