
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընթացող պատերազմի սանձազերծողը հենց Թուրքիան է: Այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշում է, որ դիտմամբ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը:
«Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում