
«Ռոսսելխոզնադզորը» արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստանի Նովոռոսիյսկ եւ Տուապսե նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է «ՊոլիտՆավիգատոր»-ը, վկայակոչելով ռուսական «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջռեգիոնալ վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։
Ըստ պաշտոնական վարկածի, լաբորատոր քննությունը պարզել է, որ 68,87 տոննա թարմ թուրքական մանդարինի մեջ առկա է եղել միջերկրածովյան պտղաճանճ, ինչով պայամանվորված էլ խմբաքանակի մուտքը Ռուսաստան արգելվել է։ Այդ մանդարինը պետք է վաճառվեր Կրասնոդարում, Մոսկվայում եւ Նովոռոիսյկում։