![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/898678ab_9b23_41df_b212_634ab8ee9c99.thumb_.jpg)
Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ 7,95 լիրա ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ, և շարունակում է իր անարգել անկումը դեպի աննախադեպ 8 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ցուցանիշի, գրում է CNBC-ն։
Տնտեսական վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները՝ պնդելով, որ դրանք անդրադառնում են ազգային արժույթի վրա և արժեզրկեում լիրան։
«Եթե նայեք այդ երկրի վարած քաղաքականությանը, կհասկանաք, որ այն շատ համառ է դարձել»,-ասել է ներդրումային բանկիր և Կահիրեի ամերիկյան համալսարանի ներկայիս պրոֆեսոր Անգուս Բլերը։
Բլերի խոսքով՝ «արժութային շուկան չի սիրում անորոշություն, ագրեսիա»: Այս ասելով՝ նա նկատի ունի Անկարայի աճող մասնակցությունը բազմաթիվ ռազմական հակամարտություններին, ներառյալ՝ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես նշում է աղբյուրը, թուրքական տարադրամից շատ ներդրողներ վախենում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիության և ծավալապաշտական արտաքին քաղաքականության, ինչպես նաև Կենտրոնական բանկի վրա նրա ունեցած ճնշման պատճառով։