![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/121812006_383676632660648_8194118222070739795_n.jpg)
ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի երեխաները մինչեւ արձակուրդները դասերն անցկացրել են հեռավար տարբերակով: Դպրոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտները բավականին մեծ քանակով օգնություն են հավաքել եւ ուղարկել սահման:
«Ես տեսել եմ, թե ինչպես են էրեխեքը այդ ամեն ինչը տանից կրում-բերում ու ուղարկում են սահման՝ զինվորներին: Դաստիարակված են, նրանց հոգեբանությունը շատ բարձր մակարդակի վրա է… »,- իրավիճակը ներկայացրեց դպրոցի տնօրենը: Նրա խոսքով այս օրերին գյուղացիները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով. կարտոֆիլի բերքահավաք են իրականացնում:
Ս.Հ.