![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/120968598_802212750614654_8233248330677267252_n-1-1.jpg)
Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բեգլարյանը։
Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։
Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։
«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։