Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից։ Վարչապետը, դեռ պատերազմը չավարտված, պատերազմական հրամանատարներին պարգեւատրելու գործով է զբաղված, խորհրդարանի խոսնակն էլ ԱԺ աշխատակիցներին է դասային աստիճաններ շնորհում այս օրերին։

Պատերազմական այս ժամանակներում նա երեք աշխատակցի Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել․ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Հայարփի Միսակյանին, աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Զեմֆիրա Հովասափյանին, ինչպես նաեւ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Քոչարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս