
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Իսկ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։
Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։
Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։
Մանրամասները՝ տեսանյութում