ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի որ ուժերն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին. ուշագրավ բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կոմերսանտ» թերթը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին եւ թե ինչպես են նրանք պատրաստվել Արցախի վրա հարձակմանը: Նախ թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:  Թերթը հայտնում է, որ ռազմական գործողությունները նախօրոք ծրագրվել և սադրվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից:

Հոդվածում ասվում է. «Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում»,- նշել են թերթի աղբյուրները:

Ավելին, հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացվել է 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում: Ավելի վաղ Թուրքիան նաև Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու հայտ է ուղարկել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար: Թերթի տվյալներով, հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս