ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Նախարարությունն այս մասին որոշման նախագիծը երեկ է քննարկման դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ին եւ կգործի վեց ամիս ժամկետով: ArmLur.am-ն այսօր հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե որքանով են վերջիններս կողմ թուրքական ապրանքի ներմուծումն արգելելու որոշմանը:
Հավելենք, որ անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն. դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝35.3 մլն դոլար, նավթ եւ նավթամթերք՝ 24.3 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն դոլար։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան