Մեր մասնակցությունն արտահայտվում է թշնամու դեմ մարտնչելով. Գուրգեն Արսենյանը` ՀՅԴ-ի կոչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրատապ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա 13 կուսակցությունների անունից հայտարարություն ընթերցեց, կոչ արեց ստեղծել շտաբ եւ ներգրավվել նախկին նախագահներին ու նախարարներին: Մյուս կուսակցությունները սկսել են արձագանքել հայտարարությանը:

Այսպիսով, ինչպիսի տեսակետ ունի Միավորված Աշխատանքային Կուսակցությունը այսօրվա կուսակցությունների արած հայտարարության բովանդակության մասին.

«Միավորված Աշխատանքային Կուսակցության անդամները, համակիրները այդ թվում նաև նախագահը՝ Գուրգեն Արսենյանը, ունեն միասնական և հստակ դիրքորոշում՝ այն է՝ մեր մասնակցությունը պատերազմին արտահայտվում է Պաշտպանության բանակի կամ պահեստազորի կազմում թշնամու դեմ մարտնչելով։ Ցանկացած այլ հարցի քննարկում հնարավոր ենք համարում միմիայն պատերազմի հաղթական ավարտից հետո»։




Լրահոս