ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻՊ-ը զեկույցում ներկայացրել է հակառակորդի կողմից քաղաքացիների և զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց հերթական զեկույցը՝ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի տվյալների հիման վրա։

«Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, երեկ ամփոփել եմ մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացիների և զինծառայողների հանդեպ անմարդկային դեպքերի վերաբերյալ։ Փակ է զեկույցը, քանի որ դաժան պատկերների դեպքեր կան եւ պատշաճ եմ համարել, որ չհրապարակայնացնեմ, սակայն միջազգային կառույցների ենք ուղարկել եւ շարունակում ենք ուղարկել», – նշեց Բեգլարյանը։

Նա Նաև վիճակագրություն ներկայացրեց։ «Առկա է 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր սեպտեմբերի 27-ից սկսած։ 20-ը սպանվել է իր բնակության վայրում, դա նշանակում է թիրախային հարձակում է եղել։ 36-ից 28-ը տղամարդ է։ Մոտ կեսը 50-ից բարձր տարիքի են, այսինքն՝ տարիքային տեսանկյունից խոցելի թվին են պատկանում։ Մոտավոր այսպես է պատկերը նաև վիրավորների շրջանում, նրանց կեսը վիրավորվել են իրենց բնակության վայրում, մի մասն աշխատանքի վայրերում եւ այլ հասարակական շինություններում», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս