
Արթուր Աբրահամը խախտել է երթեւեկության կանոնները` սահմանելով արագության ռեկորդ: Աբրահամն սեփական Ֆերարի մակնիշի ավտոմեքենայով Բեռլինի փողոցներից մեկով ընթացել է 230 կմ/ժ արագությամբ: Ոստիկաններ հավաստմամբ նրանք մայրաքաղաքում երբեք չէին ֆիքսել նման արագություն: Աբրահամը 230 կմ/ժ արագությամբ սլացել մի ճանապարհով, որ նախատեսված է առավելագույնը 80 կմ/ժ արագության համար: Քինգ Արթուրը փորձել է արդարանալ, սակայն գերմանական օրենքները տարածվում են բոլորի վբրա: Ոստիկանները նրան զրկել են 3 ամիս մեքենա վարելու իրավունքից եւ տուգանել 1360 եվրո: