
Հունաստանի հայերն այս պահին մի քանի հարյուր ավտոմեքենաներով փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը: Ավտոմեքենաներից ծածանվում են Հայաստանի եւ Հունաստանի դրոշները:
Ցուցարարները ճանապարհը փակելուց հետո ոտքով շարժվում են դեպի սահման: Նրանց ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է. «Ուժեղ Արցախ», «Լեռնային Ղարաբաղը մերն է», «Մենք Արցախի հետ ենք», «Ազերի մարդասպանները պետք է պատժվեն», «Ճանաչեք Արցախը»:
Նրանք նաեւ վանկարկում են. ««Ազերիներ, դուրս Արցախից ու Հայաստանից», «Արցախը մենք ենք». «Հաղթելու ենք»:
Ցուցարարներին ուղեկցում են ոստիկանները: