Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում` ընդգծելով, որ պատերազմում հաջողության գրավականը այդ նպատակի շուրջ ազգային ներուժի կենտրոնացումն է եւ անձնազոհ կերպով այդ նպատակին լծվելը։
Մանրամասները՝ տեսանյութում