«Ադրբեջանական բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է: Այսպիսի պնդում է արել Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կառույցը։
«Մեր աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերը այն աստիճանի կատաղի բնույթ են կրում, որ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են: Որոշ զինյալներ, փրկվելով կատաղի մարտերից, հրաժարվում են իրենց հասանելիք գումարից և վերադառնում Սիրիա: Օրերս թուրքական կառավարությունը «Սուլթան Մուրադ» խմբավորման և «Ալ Համզաթ» դիվիզիայի, մի շարք այլ խմբերի զինյալների նոր, 400-հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան։ Նրանք ավելի վաղ պետք է ուղարկվեին այդ երկիր, սակայն գործընթացը դանդաղել էր հրադադարի մասին պայմանագրի կնքման պատճառով», – նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» փորձագետները՝ պնդելով, որ այդպիսով Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2 հազարի։
Իսկ ահա ռուսական Независимая газета թերթի հոդվածագիր Վլադիմիր Մուխինը հետաքրքիր հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին Թուրքիա: «2019-ին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից արդեն ձեռք է բերել հարվածային Bayraktar TB2 անօդաչուներ: Անցակցվել են դրանց փորձարկումները, որոնք հաջող են անցել: Սակայն Դոնդաբում դրանք չեն կիրառվել: Իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ Ուկրաինան մտադիր է գնել Թուրքիայից ևս 48 հարվածային օպերատիվ-տակտիկական Bayraktar TB2 անօդաչուներ և սկսել դրանց համատեղ արտադրությունը, այդ նպատակների համար արդեն հարմար վայր է որոնվում»,-նշում է հեղինակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ն.Հ.