
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել “Ուսուցչի օրվա” առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության և գիտության նախարարության “Թեժ գիծ” հեռախոսահամարով ստացված ահազանգերը: