ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուտափույթ առողջություն է մաղթել Սասուն Միքայելյանին, ով այսօր Արցախում վիրավորում էր ստացել. «Արցախում վիրավորվել է Սասուն Միքայելյանը: Առողջություն և շուտափույթ ապաքինում»,-սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: