Հոկտեմբերի 4-ին` ժամը 10:30-ին, ԵՊՀ Մեծ դահլիճում տեղի կունենա “Լեզուն գրականությունը և արվեստը միջմշակութային համատեքստում” խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ անկախության և ԵՊՀ ռոմանագերամանական բանասիրության ֆակուլտետի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին, կազմակերպվել է ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի և Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (ԱՈՒՀԱ) հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում են 150-ից ավելի մասնագետներ, այդ թվում 27 օտարերկյա բուհերից: Գիտաժողովի նպատակն է ի մի բերել հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա ձեռքբերումները և պարզել առաջիկա խնդիրները անգլիագիտության, լեզվաբանության և գրականագիտության բնագավառներում: Գիտաժողովի նպատակն է նաև ուշադրություն հրավիրել արդիական հնչեղություն ունեցող հայագիտական խնդիրների վրա, արթնացնել այն գիտակցությունը, որ օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացությունը պետք է առաջին հերթին ծառայեցել ազգային նպատակների իրականացման համար: Գիտաժողովին ներկա են լինելու ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանններ:
Եպհ-ում տեղի կունենա գիտաժողով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ