
Արտախորհրդարանական ուժերի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվեց: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հանդիպումն էր այս ձևաչափով, որի ժամանակ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Հիշեցնենք, որ մինչև այս էլ Անվտանգության խորհրդի նիստ էր եղել, որին էլ մասնակցել էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
Հանդիպումից հետո մասնակիցները չցանկացան շատ հարցերի պատասխանել: ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանոն ասաց՝ կառավարությունը եթե հարկ համարի, մանրամասներ կներկայացնի: «Սա եղել է փակ հանդիպում եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ», – ասաց նա: Մանրամասներ չցանկացան հայտնել նաև մյուս մասնակիցները: