Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան եւ Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները անօրինական ներգաղթի դեմ վախի եւ տնտեսական պատճառներով, գրում է Greek City Times-ը:

Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան եւ Սլովենիան:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախորդ գագաթաժողովի ժամանակ ասել է. «Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարեւոր ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի համար, այն նաեւ Եվրոպայի եւ Արեւելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ՝ ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»:

Նա կրկին նշել է, որ դեկտեմբերը վերջնաժամեկտն է, որպեսզի Եվրոպան որոշում կայացվի այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի միակողմանի կարգով խախտել միջազգային իրավունքը:

Հունական կողմը առաջարկել է նաեւ Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո սահմանել, որն արդյունքում չի մտել նախորդ եզրակացությւոնների տեքստում:




Լրահոս