Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը նշեց, որ Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից:

«Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել եւ դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը», – նշեց նա: Վերջինս ընդգծում է, որ Մինսկի խմբից նրան հեռացնելը ճիշտ քայլ կլինի: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձեւ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն կքննարկվի առաջիկա օրերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս