«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։
Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։
Չնայած տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական հորդորներին, հնարավոր չի լինում խուսափել ադրբեջանամետ կեղծ քարոզչական նյութերի տարածումից, ինչը բավական դժվարացնում է հայկական կողմի աշխատանքը. պարբերաբար այդ ամենը հերքելու վրա, ժամանակ ծախսելու փոխարեն մեր մասնագետներն այս օրերին քարոզչական դաշտում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում