
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։
«Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է Հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի»,- ասված է հաղորդագրության մեջ: