Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:
«Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց Ներսեսյանը:
Քվեարկության համար գրանցվեց 35 ավագանու անդամ, և որոշումն ընդունվեց միաձայն: