
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 2 ինքնաթիռ են օդ բարձրացել` գրավելու համար իսրայելական 2 F-15 ինքնաթիռները, որոնք թռչում էին Կիպրոսի թուրքական եւ հունական հատվածների վրայով,-հաղորդում է Reuters -ը:Իսրայելյան ինքնաթիռներն օդ են բարձրացել Թել Ավիվում գտնվող ռազմաբազայից եւ ուղղություն վերցրել դեպի Կիպրոս։ Թուրքական հակաօդային պաշտպանության ծառայությունները մի քանի անգամ զգուշացրել են օդաչուներին, որ անթույլատրելի է Հյուսիսային Կիպրոսի օդային սահմանը խախտելը, սակայն որեւէ արձագանք չեն ստացել։ Եվ միայն այն բանից հետո, երբ նրանց “դիմավորելու են” դուրս եկել թուրքական F-16-երը, իսրայելական ինքնաթիռները ետ են շրջվել եւ վերադարձել են ռազմաբազա։