Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ընդհանուր առմամբ, աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական փուլ բերելու համար: Ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին առ այն, թե արդոք իրականում նախապատրաստություն է արվում կոնսենսուսի որոնման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ռուսաստանյան այցի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։




Լրահոս