Արցախում՝ հարավային ուղղությամբ կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում՝ հարավային ուղղությամբ կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը
Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը: Այս մասին իր էջում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը։

«Ադրբեջանական զորքերի` թուրք խորհրդատուների կողմից հրահրվող ձգտումը՝ Անկարային ու Բաքվին զեկուցել ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հնարավորինս շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին, հարձակվող՝ ադրբեջանական կողմի համար ձախողմամբ է ավարտվել Զանգելանի (Կովսական) ուղղությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիսավորապես բարձրացվել էր ադրբեջանական դրոշը:

Այս ամենի արդյունքը դարձավ ադրբեջանական որոշ ստորաբաժանումների շրջափակումը. արցախյան հրետանու կործանիչ կրակ, սպանված և վիրավոր ադրբեջանցի զինվորականներ, զոհված զինծառայողների անշունչ մարմիններ, նետված սպառազինություն, այրված տեխնիկայի մնացորդներ: Հակառակորդը հետ է շպրտվել Խոդաֆերինի ջրամբարի տարածքից: Սա իսկական դոնբասյան սցենարով շրջափակում է և ադրբեջանական երկրորդ բլիցկրիգի տապալում»:




Լրահոս